News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յունիբանկը թարմացրել է մոբայլ հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար: Հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ. անմիջապես հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաեւ ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը:

«Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն եւ չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը` հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների եւ նախասիրությունների վրա»,- ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է գրեթե երեք անգամ:

Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել  բանկի 51 մասնաճյուղերից որեւիցե մեկը եւ դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ  PlayMarket-ից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ