News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այն տղեքրից էր, որ բռնում էր մայր ու մանուկ մորթող թուրքի ձեռքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։

«Սիրիայի պատերազմը տեսնում եք, թուրքի անմիջական գործողությունները տեսնում եք, ուզում եմ լիրիկաները մի կողմ դնենք։ Սա նույն թուրքն է, ոչ մի բան չի փոխվել, նույն թուրքն է, որ  մայր ու մանուկ չի խնայում, որը մարտական ռազմական գործողություններ սկսեց մեր դեմ, նույն թուրքն է, որ Արցախում մորթում մայր ու մանուկ: Վիտալի Բալասանյանը այն տղեքրից էր, որ բռնում էր այդ մորթող թուրքի ձեռքը, նա այն տղերքից էր, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել: Հիմա Նիկոլն ո՞ւմ է ուզում վախեցնի, ինչո՞վ վախեցնի, Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է իր հերոսներին։ Նիկոլը թող հիշի, որ իրենք էն տղերքն են, որ չեն թողել թուրքն իրենց տուն հասնի։ Դուք մտածում եք, որ Վիտալի Բալասանյանը ինչ–որ բանից կարող է խուսափել, ի՞նչ իրավական հիմքեր ինքն ունի»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ