News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս էր, եւ եթե վերջին 5 տարիների կտրվածքով համեմատություն անենք, այդ ցուցանիշը ցածր է միայն 2018-ի ցուցանիշից, որը 7,7 տոկոս էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9,5 տոկոսով, ընդ որում ուրախալին այն է, որ մշակող արդյունաբերությունն ավելի արագ է աճում: 8 ամիսներին մշակող արդյունաբերությունն աճել է 10,4 տոկոսով: Ծառայություններն աճել են 15,5 տոկոսով, շինարարությունը՝ 4,4 տոկոսով: Ապրանքների արտահանումն աճել է 4,6 տոկոսով: Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդ երկու տարիներին, բայց ուրախալին այն է, որ առաջին տարին ունեինք նվազում, վերջին ամիսներին ունենք վերականգնում: Մենք կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, նվազում է արձանագրվել չզտված պղնձի արտահանման ոլորտում. «Դուք գիտեք, որ ամբողջ տարվա ընթացքում չի աշխատել Ալավերդու պղձաձուլարանը: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումն է նվազել: 8 ամսում այս ոլորտում 6 մլն դոլարով քիչ արտադրանք է արտահանվել, որը 8 տոկոս է կազմում, բայց տարեվերջին այս խմբում կունենանք էապես բարելավված վիճակ, քանի որ պատժամիջոցները հանված են: Խնդրահարույց է ադամանդե քարերի արտահանումը: Արտահանման ոլորտում աճ է արձանագրվել կոնյակի, ծխախոտի, անմշակ ոսկու եւ երկաթե հալվածքների ոլորտներում: Ուրախալի է, որ աճ ունենք շոկոլադի (38 տոկոս) եւ մրգային գինիների (52 տոկոս) ոլորտում: Զբոսաշրջության ոլորտում 6 ամսում ունենք 12,3 տոկոս աճ, մոտ 770 հազար զբոսաշրջիկ այցելել է Հայաստան: Տարվա ավարտին մոտ ենք լինելու 15 տոկոսին»,-ընդգծեց նախարարը:

Նա նաեւ հավելեց, որ այս տարի առաջին անգամ Տնտեսական զարգացման եւ եւ համագործակցության կազմակերպությունը Հայաստանը ներառել է օտարեկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից սահմանփակումների կամ դրանց բացակայության գնահատման մեջ. «70 երկրների շարքում Հայաստանի իրավակարգավորումները առավել բարենպաստ 10 երկրների մեջ են: Այսինքն մենք որպես միջավայր ամենաքիչ սահմանափակումներն ենք կիրառում օտարերկրյա ներդրողների համար»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ի. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. փետրվար ամսվա…
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Ամենաշատ