News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեռեւս վաղ է խոսել սիրիական հակամարտության ավարտի մասին, եւ եթե թուրքերը մտել են Սիրիայի հյուսիս, ապա դա նշանակում է, որ Անկարային հաջողվել է համաձայնության հասնել Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Դամասկոսի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական հարաբերությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը՝ մեկնաբանելով Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները:

Ընդ որում, նա նշեց, որ թուրքական հարձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից ստացած համաձայնության շնորհիվ:

«Ժամանակը ցույց կտա՝ որքան հեռու կարող են գնալ թուրքերը, սակայն այժմ ակնհայտ է, որ պատկերն ավելի վատ է, քան մենք կարող էինք պատկերացնել»,- նշեց Գրիգորյանը:   

Նա նաեւ ուշադրություն հատկացրեց այն հանգամանքին, որ Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժած թուրքական բանակը դժվար է համարել «ազգային» այդ «տերմինի» դասական ըմռնմամբ, քանի որ այնտեղ կան ե՛ւ իսլամիստներ, ե՛ւ թուրքական տարբեր խմբավորումներ, որոնք բռնություն են իրականացնում ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ քուրդ ռազմագերիների հանդեպ։

«Արդեն կարելի է նկատել, որ քրդերը, ամենայն հավանականությամբ, համաձայնության են եկել Դամասկոսի հետ, եւ սիրիական բանակը սկսում է գրավել այն շրջանները, որոնք դեռեւս վերահսկվում են քուրդ ապստամբների կողմից։ Կարծում եմ, որ դա կարող է խանգարել թուրքական զորքերի հետագա առաջխաղացմանը»,- պարզաբանեց փորձագետը՝ ավելացնելով, որ վերջնական արդյունքը կախված կլինի այն բանից, թե կկարողանան արդյոք պայմանավորվել Դամասկոսը, Անկարան եւ Մոսկվան՝ հաշվի առնելով Վաշինգտոնի շահերը։

Միեւնույն ժամանակ, Գրիգորյանը նշեց, որ Սիրիայի վերաբերյալ ցանկացած համաձայնություն, որպես կանոն, կրում է տեղային բնույթ, իսկ խնդրի գլոբալ լուծումն ինչպես չկար, այնպես էլ չկա նաեւ այժմ։

Հիշեցնենք, որ գործողությունն սկսելու պաշտոնական հայտարարությունն արվել է Թուրքիայի նախագահի կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ