News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան օսմանյան բոլոր բանակներն իրար հետ վերցված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը։

«Ավելի լավ է թուրքի ձեռքով մորթվենք, քան Նիկոլ Փաշինյանի ձեռքով փրկվենք։ Նիկոլ Փաշինյան հոգեկան հիվանդին բերել են, որ իր ձեռքով Հայաստանի վրա խաչ քաշեն, մեղքը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա»,–նշեց նա։

Սարգիս Կարապետյանը կարծում է, որ ազգին Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Մի քանի հրաման գրում է, Հայաստանը դառնում է դրախտ, ինչու չի անում։ Եթե Գագիկ Ծառուկյանին ու խոշոր օլիգարխներին ասֆալտին, փռել, ինչու չի անում։ Մայիսից մինչեւ հիմա 49 հազար հայ մեկնել է երկրից, անվերադարձ: Երեւանում զբոսնողներն էլ օտար ազգի են: Սա կարեւոր հանգամանք է, որին ուշադրություն չեն դարձնում: Ճշմարտություն ասելը շատ դժվար է, բոլորը հարձակվում են ճշմարիտ խոսողի վրա»։

Նա նաեւ նշեց, որ կիրակի օրը հավաք է նախաձեռնում, որ հասկանա՝ ինչ է ուզում հայ ժողովուրդը։

Տպել
Ամենաշատ