News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Միանալով Եվրասիական տնտեսական միության ազատ առեւտրի գոտուն՝ սերբական տնտեսության համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է RG-ը:

Նա նշել է, որ Մոսկվայի եւ Բելգրադի հարաբերությունները դինամիկ են զարգանում, Ռուսաստանի եւ Սերբիայի առաջնորդները հաճախ շփվում են տարբեր ձեւաչափերով: Վուչիչն, իր հերթին, հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում:

«Մեր հարաբերությունների ընդլայնման համար նոր լուրջ քայլ կդառնա Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համաձայնագիրը»,- ասել է Մատվիենկոն:

Սերբիայի նախագահի խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 25-ին:

ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը: Մի քանի օր առաջ Երեւանում կայացած գագաթաժողովի ժամանակ ԵՏՄ պետությունների առաջնորդները Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքեցին: Բացի Սերբիայից, Սինգապուրի օրինակին կարող են հետեւել նաեւ Հնդկաստանն ու Իրանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետդուման վավերացրել է ԵՏՄ ներմուծվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը
Փաստաթղթով նախատեսվում է հսկման ազգային համակարգերի տեղեկությունների փոխանակում…
ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին նախագծին
Ուղղված աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձեւավորմանը, պահպանմանը եւ իրականացմանը նույն պայմաններով եւ նույն կարգով, ինչ եւ…
ԵՏՄ-ն որպես տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարությամբ կառույց կայացել է. Պատրուշեւ
ԵՏՄ անդամ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների…
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է աշխարհում ԵՏՄ գրավչության աճի մասին
«Աճում է միության հեղինակությունն ու գրավչությունը»,- ասել է նա...
Հայաստանի համար կարեւոր է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը. էկոնոմիկայի նախարար
Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ակտիվ աշխատում է ԵՏՄ-ի իր գործընկերների հետ...
Մարտի 1-ից ԵՏՄ երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն մակնշմամբ
Հայաստանից Ռուսաստան է ներմուծվում մեծ ծավալով կոշկեղեն՝ տարեկան մինչեւ 1,5 մլն զույգ…
Ամենաշատ