News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Այնուհետև հայտնի դարձավ, որ գործը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, և մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե հետագա նախաքննությունը շարունակելու համար։

Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, մինչդեռ Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:

Ինքը՝ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս քրեական գործով ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է
Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Արցախի մայրաքաղաքում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. գանգուղեղի վնասվածք էր ստացել
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը…
Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ
Անչափահասների հայրը բնակվում է Ուկրաինայում...
«Նկարելու տաղանդ ունեին». Նոր Հաճնում մահացած երեխաների դպրոցներում նրանց հիշատակի անկյուններ են բացվել
Երեխաները, որ երկար տարիներ է ապրում էին ծնողներից առանձին, 77-ամյա տատիկի խնամակալության տակ, դպրոցի անձնակազմի կողմից ուշադրության կենտրոնում են եղել...
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայ տաքսիստի սպանության մեջ կասկածվողին
Լոս Անջելեսում ձերբակալվել հայ տաքսիստին սպանողը...
Վրաերթ՝ Ստեփանակերտում 61-ամյա բնակչուհին տեղափոխբել է հիվանդանոց
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը…