News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 14–ին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում 52 տարեկանում սրտի կաթվածից մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի հայրը՝ Սարո Սիմոնյանը։ Սարո Սիմոնյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի ընթացքում կորցրել էր մեկ աչքը: Սիմոնյանների բազմանդամ ընտանիքը երկար տարիներ բնակվում էր անմխիթար տանը, ընդամենը օրեր առաջ էր բարերարների միջոցներով հիմնովին վերանորոգված տունը հանձնվել ընտանիքին։

Հիշեցնենք, որ հետախույզ Նվեր Սիմոնյանը զոհվել է ապրիլի 4-ին` մարտական գործողությունների ժամանակ։ Նվերի հրամանատարը պատմել է, որ հատուկ նշանակության վաշտի զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվել են առավոտյան հակառակորդի տանկից կրակված արկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց եւ կարեւոր նշանակության հենակետը պահպանելուց հետո: Նվեր Սիմոնյանը հոգին ավանդել է եղբոր գրկում. երկու տանկ խփելուց հետո Նվերը պահանջել է, որ եղբայրը հետ քաշվի, քիչ անց Ազատը լսել է եղբոր` օգնություն կանչող ձայնը. «Ազատս մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու…»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Նվերի մայրը՝ տիկին Սուսաննան։

ԼՂՀ Նախագահի հրամանագրով`  Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:

Նվեր Սիմոնյան. եղբոր գրկում մահացած զինվորը (ֆոտո)

Լուսանկարը՝ Armenianow.com–ի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և…
Վերջին օրերին սահմանին եղել է որոշ լարվածություն, շատ կարճաժամկետ, որը կարգավորվել է. Պնախարար
Ցանկացած նման միտում չեզոքացվելու է...
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1600 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն…
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` արձակելով շուրջ 1500 կրակոց
ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական…
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով
Սերժ Սարգսյանը հանրությունից որեւէ թաքցնելու բան չունի…
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար...