News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարվա նոյեմբերին չինական Geely-ն կսկսի նոր մոդել՝ Icon քրոսովեր վաճառել։ Սեպտեմբերի վերջին ընկերությունը հրապարակել էր նորույթի արտաքին տեսքի առաջին լուսանկարը, այժմ տարածվել են դրա ներքին հարդարանքի լուսանկարները։ Այսպիսով, մոդելի դիզայնն ամբողջովին բացահայտվել է  եւ այլեւս գաղտնիք չէ, հայտնում է RG-ը։

Ներսից, ինչպես եւ դրսից, սերիական Icon-ի ոճը նույնանուն այն կոնցեպտի լուծումներով է, որ 2018թ․ ապրիլին ցուցադրվել էր Պեկինի ավտոսրահում։

Սալոնի առաջնային վահանակը հորիզոնական դիրքով է, ընդ որում վերին մասը վիզուալ չի ընդհատվում՝ սարքերի դիսփլեյներն ու մեդիահամակարգը կարծես միասին են։

Գունային ձեւավորման տեսակետից՝ սալոնում համադրվում են երեք երանգներ՝ մուգ մոխրագույն, բաց շագանակագույն եւ բաց մոխրագույն։ Եւս մեկ երանգ՝ բաց երկնագույն, լրացնում է ֆոնային լուսավորումը։ Թվային երկու դիսփլեյն էլ 10,25 դյույմ անկյունագիծ ունեն։

Ավտոմեքենան հագեցած է այնպիսի ոչ սովորական համակարգերով, ինչպիսին օդի որակի եւ իոնիզատորի վերահսկումն է։ Ֆիրմային Geely GKUI 19 մեդիահամակարգը ընդունում է ձայնային հրահանգներ։ Սալոնում  մանր-մունր բաների համար ընդհանուր առմամբ 31 տեղ կա։ Բացի այդ, սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորություն կա։

Icon-ի դիզայնը մշակվել է Geely-ի շանհայյան ստուդիայում, որը ղեկավարում է ֆրանսիական ծագումով անգլիացի Գայ Բերգոյնը, ով նախկինում աշխատել է Volvo Cars-ում եւ Renault-ում։

Սերիական Geely Icon-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը կազմում է 4350, 1810 եւ 1615 մմ, իսկ անվային բազան՝ 2640 մմ։ Մոդելը ստեղծվել է Volvo Cars-ի (այն 2010-ից մտնում է Geely-ի կազմի մեջ) մասնագետների հետ համատեղ։

Մինչեւ այս տարվա վերջը Geely Icon-ը կառաջարկվի Չինաստանում, սակայն այն նաեւ արտահանման համար կարտադրվի։ Չինաստանի սահմաններից դուրս ավտոմեքենան կվաճառվի 2020-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ