News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի Ռիչարդ Հաքլը, որը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման բազմաթիվ սեռական հանցագործությունների համար երեխաների եւ փոքրիկների հանդեպ Մալայզիայում, բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվել է բանտում, պաշտոնական իշխանություններն առայժմ միայն հաստատել են դատապարտյալի մահվան փաստը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Full Sutton բանտի կալանավորը մահացել է հոկտեմբերի 13-ին։ Տեղին չէր լինի հետագա մեկնաբանություններ տալ, քանի դեռ ոստիկանական հետաքննություն է ընթանում»,- ասել է բանտերի բրիտանական վարչության ներկայացուցիչը։

Հաքլի դատավճիռը կայացվել է 2016 թվականի հունիսին Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանում, մեղադրյալի խոստովանական ցուցմունքների հիման վրա։ Սիրողական լուսանկարիչ Հաքլը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքների 71 կետով՝ կապված Մալայզիայում երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների եւ բռնության հետ։ Դատարանի տվյալներով՝ 2006-2014 թվականներին Հաքլի զոհեր են դարձել մոտ 200 երեխաներ Կուալա Լումպուրի աղքատ ընտանիքներից, որոնց տարիքը տատանվել է վեց ամսականից մինչեւ 12 տարեկանը։

Հաքլը առաջին անգամ Մալայզիա էր մեկնել 18 տարեկանում՝ որպես քրիստոնյա միսիոներ, իսկ հետո վերադարձել է այնտեղ որպես կամավոր։ Քննիչները նրա մոտ ավելի քան 20 հազար լուսանկարներ եւ տեսահոլովակներ են գտել, որոնցում պատկերված են նրա այլանդակությունները երեխաների հանդեպ։ Որոշ երեխաների նա անարգել է տարիներ շարունակ, տեսագրությունները տարածել է ինտերնետում՝ փորձելով վաստակ ապահովել դրանց միջոցով։ Բացի այդ, նա մանկապիղծի «ինքնատիպ դասագիրք» է կազմել։ Դատավոր Փիթեր Ռուքը, որը կայացրել է դատավճիռը, այն ժամանակ նշել էր, որ «շատ հազվադեպ է պատահում դատավճիռ կայացնել նման մասշտաբի սեռական հանցագործությունների համար՝ կատարված մեկ մարդու կողմից»։

Չափազանց խիստ ռեժիմի Full Sutton բանտը գտնվում է հյուսիսային Յորքշիրում, այնտեղ պահվում են 558 բանտարկյալներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ