News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ոստիկանությունը ստիպված է եղել Բարսելոնայի օդանավակայանում ցույցի մասնակիցների դեմ ուժ կիրառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ El Nacional-ի վրա հղումով:

Ցույցերն անցկացվում են երկրի տարբեր քաղաքներում անջատողական շարժման առաջնորդներից մեկի նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Տարածաշրջանի անկախությանն աջակցող կազմակերպություններից մեկը կոչ է արել կաթվածահար անել Բարսելոնայի օդանավակայանի աշխատանքը: La Vanguardia-ի հաղորդմամբ՝ մի շարք ցուցարարների օգնել են ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել՝ ոստիկանական հսկողությունն անցնելու համար: Արդյունքում ոստիկանությունը շրջափակել է դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

Ակցիայի մասնակիցները փողոցներ եւ երկաթգծի ճանապարհներ են փակել: Անկարգությունների ռիսկի պատճառով Իսպանիայի ՆԳՆ-ը կոչ է արել մեծացնել օդանավակայանում իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը:

Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ օրդեր է հատկացրել՝ նրանց դատապարտելով 13 տարվա ազատազրկման:

2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորության կազմից դուրսբերման մասին քվեարկություն է տեղի ունեցել: Մադրիդը սկզբնապես դեմ էր ոչ լեգիտիմ հանրաքվեին եւ հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը անկախ հանրապետության հռչակման մասին բանաձեւ է ընդունել, որին ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործարկել են սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավորումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը խոստացել է, որ Կատալոնիան երբեք անկախ չի լինի
Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք տեղի չի ունենա, այլ համագոյակցությունը...
Կատալոնացի ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարել
Ցուցարարների հիմնական պահանջը բողոքի ակցիաներին մասնակցելու իրավունքն է...
Կատալոնիայի քաղաքապետերը Մադրիդին կոչ են արել տարածաշրջանին տրամադրել ինքնորոշման իրավունք
Կատալոնիայի քաղաքների մեծ մասի քաղաքապետերը Իսպանիայի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանին ինքնորոշման իրավունք տրամադրել...
Կատալոնիայի ղեկավարը Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ բանակցությունների կոչ է արել
Հիշեցնենք, որ Կատալոնիայի մի շարք քաղաքներում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով մոտ 90 մարդ է տուժել....
Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը հանձնվել է Բելգիայի իշխանություններին...
Կատալոնիայի անկախության նոր հանրաքվեն անխուսափելի է
Կատալոնիայի անկախության նոր հանրաքվեի մասին հայտարարել է Օրիոլ Ժանկերասը...
Ամենաշատ