News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իրանը առաջիկա ամիսներին ուղեծիր հայրենական արտադրության երեկ արբանյակ կհանի։ Այս մասին հայտնել է պատգամավոր Մեհրդատ Բադուջ Լախուտին՝ հղում կատարելով իրանական Տիեզերական գործակալության ղեկավարին, հայտնում է Mehr-ը։

Երեք արբանյակները կարձակվեն իրանական օրացուցային ընթացիկ տարում (2020թ․ մարտ)։

Նրա խոսքերով, բոլոր երեք արբանյակները եւ դրանց արձակման սարքերը նախագծվել եւ պատրաստվել են իրանցի մասնագետների կողմից։

Իրանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել տիեզերական տեխնիկայի ասպարեզում։ Երկիրը 2009թ․ փետրվարին հաջողությամբ արձակել էր տվյալների մշակման իր առաջին հայրենական Omid (Hope) արբանյակը։

2017թ․ հուլիսին Իրանը բացել էր իմամ Խոմեյնիի Ազգային տիեզերական կենտրոնը եւ հաջողությամբ արձակել Simorgh անունով արբանյակը։

Կենտրոնը կառավարում է իրանական արբանյակային օպերատորների մշակումը, արձակումը եւ նավիգացիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ
Աստղագետները հազվադեպ ասուպային անձրեւ են կանխատեսել նոյեմբերի 21-ին...
ՆԱՏՕ-ն տիեզերքում օպերատիվ գործունեություն սկսելու որոշում է կայացրել
Տիեզերքը երկրի վրա մեր առօրյա կյանքի մասն է, այն կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ագրեսիվ նպատակներով․․․
ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ
ՆԱՏՕ անդամ երկրները տիեզերքը կճանաչեն ռազմական գործունեության ոլորտ...
Չինաստանը պատրաստվում է առաքելություն ուղարկել Մարս 2020-ին
Չինաստանը հաջողությամբ ավարտել է փորձարկումները...
Տիեզերական զբոսաշրջությունը՝ ապագայի իրողություն
Մարդիկ կարող են շրջել Մարսի վրա...
ԱՄՆ-ում ավելի քան 40 տարում առաջին անգամ լուսնային հողով պարկուճ են բացել
NASA-ի հաղորդմամբ՝ նմուշը բացել են հոկտեմբերի 5-ին Հյուսթոնում Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնում...
Ամենաշատ