News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով:

Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկ հատված։

Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։

Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։

Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։

Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։

Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։

Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:)))))

Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւ լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն)))»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անգլիական թերթը ներողություն է խնդրել ողջ մարդու մահախոսականի համար
Թերթը ստիպված էր ներողություն խնդրել...
Financial Times-ի գլխավոր խմբագիրը կին կլինի
Բարբերը, որը թերթը ղեկավարում է մոտ 15 տարի, պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա սկզբին․․․
Ինդոնեզիայում արմավի յուղ արտադրողը մարդասպաններ է վարձել երկու լրագրողի սպանելու համար
Ինդոնեզիայում գործարարը կալանավորվել է լրագրողների սպանության կասկածանքով...
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները.«Մեդիա Պաշտպան»
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հակափաստարկներ է ներկայացնում...
Հաքերները երկրորդ անգամ են հարձակվել «Իմեդի» հեռուստաալիքի վրա
Ընկերության IT մասնագետների տեղեկացմամբ՝ ցանցում է հայտնվել կրիպտովիրուս…
Ավստրալական թերթերը լույս են տեսել առաջին էջերի մգեցված տեքստերով՝ ի նշան բողոքի
Ավստրալական կարեւոր թերթերի առաջին էջերը լույս են տեսել առաջին էջերի մգեցված տեքստերով...