News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ներդրումների գրավումը շատ կարեւոր գործոն է, սակայն միայն հավաստիացումներով եւ խոստումներով ներդրողների չես գրավի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։ Ներդրողների համար, նրա խոսքերով, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ։ «Ես խոսում եմ հարկային քաղաքականության, հարկային օրենսդրության մասին։

Հարկային օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է , եւ դա ներդրողի համար բացասական ազդակ է։ Ներդրողը, որը որոշել է ներդրումներ կատարել, ընկրկում է բացառապես գործող օրենսդրությունից , իսկ այն մեզ մոտ անընդհատ փոփոխվում է»,- պարզաբանեց փորձագետը։ Պարսյանը նկատեց նաեւ, որ ներդրողներ գրավելու համար երկրում պետք է լինի անհրաժեշտ այնպիսի մասնագետների համապատասխան բազա, որոնք կկարողանան բավարարել ներդրողների պահանջները։

«Ներդրողը, որ գալիս է Հայաստան, պետք է ունենա որակավորված աշխատակիցներ, եւ այդ գործում շատ կարեւոր դեր է խաղում պետությունը։ Պատրաստո՞ւմ է արդյոք մեր պետությունը նման կադրեր եւ ընդունա՞կ են արդյոք նրանք բավարարել շուկայի պահանջները։ Այսօրվա դրությամբ, բնականաբար՝ ոչ»,- ընդգծեց տնտեսագետը։ Ընդ որում, Պարսյանի խոսքերով, Հայաստանում չկա ինստիտուցիոնալ տնտեսական ներդրումային քաղաքականություն, ինչն էլ ավելի է բարդացնում նոր ներդրողների եւ, համապատասխանաբար, նոր ֆինանսների գրավման գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Նոր Հաճնում մարզադպրոցի հիմնանորագման աշխատանքներին
Այնուհետեւ վարչապետին ցույց տվեցին հիմնանորոգմանը ենթակա մարզադպրոցը…
«Նոր շենքի մեջ հին գույք չենք դնում».Փաշինյանը ծանոթացավ Եղվարդի մսուր-մանկապարտեզի վերանորոգման ընթացքին
Նշենք, որ մինչ այս Փաշինյանը այսօր նաեւ ծանոթացել է Կոտայքի մարզի Զովունի համայնքի…
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Զովունու ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին
Հիմա մենք փոխել ենք կիլոմետր ու կես ջրագիծ, շրջանցիկ ջրագիծ ենք կառուցել․․․
Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները (ֆոտո, վիդեո)
Միաժամանակ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը…
Ներդրումների իրական հոսքը Հայաստան կազմել է 15 մլն դոլար. «Բարգավաճ Հայաստան»
Պետք է պարզել, թե ինչու են մարդիկ կապիտալը դուրս հանում երկրից...
Հայաստանում վերջին տարիներին զուտ ներդրումները ՀՆԱ-ի հանդեպ կազմել են 17-18 տոկոս. նախարար
Ներդրումները վերջին տարիներին կազմել են ՀՆԱ 17-18 տոկոսը...