News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է եւ ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀՀ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Не дождетесь. Մենք եւ՛ քննադատելու ենք, եւ՛ պայքարելու

Քաղաքական դաշտում կեղծ եւ արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ապահովում են նրա երկարակեցությունը:

Նախ.

•Նախկին եւ ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին եւ ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ եւ թիմակիցների ու հետեւորդների առկայությամբ:

•Առնվազն վերջին 1.5 տարին ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտում ամենասկզբունքային եւ կենսունակ թիմը հանրապետականն է: Այսօրվա հանրապետականը , որն ի տարբերություն իր վրա «բոչկա գլորողների»՝ պայքարել եւ պայքարում է, այլ ոչ թե փորձում միավորներ շահել ժամանակին իր բարեհաճությանը ապավինող որոշ ֆեյք-հաճախորդ ընդդիմադիրների պես:

•Ի տարբերութուն ձեզ՝, տղաներ, իսկ որոշ դեպքորում նաեւ աղջիկներ, մեր պայքարը անձի դեմ չէ,այլ սկզբունքային եւ գաղափարական է, հանուն ազգային եւ քրիստոնեական Հայաստանի:

Բա եթե հանրապետականն ու ձեր ասած նախկինները չխոսեն ու չքննադատեն օրվա ռեժիմին, բա ո՞վ խոսի…Բա էդքան պայքարող էիք, մասնակցեիք ընտրություններին ու ձեր ասելիքը փոխանցեիք հանրությանը:

Թե սպասում էիք մենք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք:

Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь.

Հանրապետականը ու նրա լիդերները իրենց գաղափարների համար բանտարկվել են խորհրդային գուլակներում եւ կռվել ադրբեջանցիների դեմ պատերազմում ու չեն ընկրկել:

Նենց որ ձեռքներդ հեռու պահեք հանրապետականից եւ ականջներիդ օղ արեք: Հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է եւ ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ:

Հ.Գ. Հայրենիքը լրջագույն սպառնալիքների առջեւ է հայտնվել, իսկ դուք փորձում եք ինքնահաստատվել նախկին իշխանություններին քննադատելով: Լրիվ մանկապարտեզ»:

Տպել