News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի արդեն եղած ներդրումների համար, քանի որ դրանք ի վիճակի չեն պահպանել երկրում այն, ինչն արդեն կա։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքերով, ընթացիկ տարվա վերջին 6 ամիսներին ներդրողները սկսել են իրենց միջոցները դիվիդենտների տեսքով դուրս հանել Հայաստանից՝ դրանք փոխադրելով արտասահման։ «Այս տարի Հայաստանից դուրս է բերվել 30 միլիարդ դրամ ընդհանուր գումարով դիվիդենտ։ Ֆիզիկական անձինք ավելի ու ավելի շատ միջոցներ են դուրս տանում Հայաստանից։

Դա նշանակում է, որ նրանք ունեն մտահոգություն՝ կապված իրենց միջոցների հուսալիության հետ։ Հնարավոր է, որ հասարակության տեսակետից՝ հարուստների կուլակաթափումը շատ լավ է հնչում, սակայն տնտեսական առումով դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,- պարզաբանեց փորձագետը։ Պարսյանը նկատեց, որ գործող իշխանությունը շեշտը դնում է տնտեսության զարգացման վրա, եւ եթե նրա քաղաքականությունն այդ ուղղությամբ անհաջողության մատնվի, ապա այն «խաղից դուրս» կհայտնվի։

Սրա հետ կապված՝ նա առաջարկեց չքաղաքականացնել տնտեսական գործընթացները կամ ընտրովի դիրքորոշում որդեգրել այս կամ այն բիզնեսմենների հանդեպ, որոնք երկրում ունեն իրենց ներդրումները, եւ որոնք նախկին իշխանությունների հետ կապերի մեջ են եղել։ «Խաղի կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն»,- ընդգծեց տնտեսագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը պետք է այնպիսի ծրագրեր դնի, որ մարդը հնարավորություն ունենա բիզնես անել.ՀՀ վարչապետ
Մեր նպատակադրումը սուբվենցիոն ծրագրերի էդ պետքա լինի…
Գորիսի կարեւոր փողոցներից մեկը կապիտալ նորոգվում է. Գորիսի քաղաքապետ
Հիշեցնենք, որ Փաշինյանը Գորիսում ծանոթանաում է սուբվենցիոն եւ զարգացման այլ…
Հայաստանում չկան ներդրումների համար համապատասխան պայմաններ. Ծառուկյան
Հայաստանում ներդրումների համար համապատասխան պայմաններ չկան...
Փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, ասում ենք՝ քո աղքատությունը հաղթահարի․ Փաշինյան
1000 ընտանիք կընդգրկվի աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում...
Ավինյանը Պեկինում «Բենք օֆ Չայնա»-ի նախագահի հետ պայմանավորվել է փոխադարձ ներդրումների համար մեխանիզմներ ստեղծել
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու...
30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցողների աշխատավարձը
Խոսքը վերաբերվում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին…
Ֆոտոռեպորտաժներ