News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվության ծառայությունից։

ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի եւ կենտրոնների պետերի հետ հանդիպման ընթացքում հյուրին է ներկայացվել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, գործունեությունն ու ապագա ծրագրերը եւ հատկապես՝ ՊԱՀՀ-ում մեկնարկելիք «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկու կառույցների համագործակցությունը:

Բարձր գնահատելով 10-ամյա գործունեության ընթացքում Բալթյան պաշտպանական քոլեջի գրանցած ձեռքբերումներն ու կրթական գործընթացի կազմակերպման փորձը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ հաջորդ տարի ՊԱՀՀ-ում նախատեսվում է մշակել եւ կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաեւ օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաեւ հետբուհական կրթություն (ասպիրանտներ եւ հայցորդներ): Նախատեսվում է նաեւ ձեւավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Բալթյան պաշտպանական քոլեջի եւ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան այցելել է նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Տպել