News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:

Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, եգիպտահայ երգչուհի Անուշկայի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին տեղի կունենա «Ռեդա» ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին կցուցադրվեն եգիպտական ֆիլմեր:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ