News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետեւյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բլասանայանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
Ամենաշատ