News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն առաջիկայում կուղեւորվի Մերձավոր Արեւելք՝ կապված Սիրիայի Հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժման հետ, փոխանցում է AP-ն:

Փենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկուշաբթի հեռախոսով խոսել էր թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ նրան կոչ արել անմիջապես դադարեցնել սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները: Նա նշել է, որ նախագահն «անչափ մտահոգված է տարածաշրջանում անկայունությամբ» եւ հերքել է, որ Թրամփը Թուրքիային ներխուժելու համար կանաչ լույս է տվել, երբ հայտարարել է զորքերը դուրս բերելու մասին: ԱՄՆ-ն «ուղղակի չի պատրաստվում այլեւս հանդուրժել Սիրիա Թուրքիայի ներխուժումը»,- հայտարարել է Փենսը:

Թրամփը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: Պատժամիջոցներ են սահմանվել, մասնավորապես, 3 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, Թրամփը հայտարարել է Թուրքիայի հետ առեւտրային բանակցությունները դադարեցնելու եւ թուրքական պողպատի համար 50 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ