News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» բազայից ռազմական սպառազինությունը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության անցկացման հետ, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ անցած հանգստյան օրերին «ԱՄՆ Պետքարտուղարության եւ էներգետիկայի նախարարության աշխատակիցները առանց ավելորդ աղմուկի քննարկել են տակտիկական միջուկային զենքի գրեթե 50 միավորի դուրսբերման ծրագրերը, որոնք «Ինջիրլիք» բազայում վաղուց պահվում են Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո»: Աղբյուրներից մեկի կարծիքով՝ բազայից նշված սպառազինության տեղափոխումը «փաստացի կնշանակի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշինքի ավարտ»:  Հրապարակման մեջ արձանագրվում է, որ ամերիկյան կողմի կարծիքով՝ վտանգավոր է միջուկային սպառազինությունը թողնել բազայում:

Պարբերականը ուշադրությունը կենտրոնացնում է այն փաստի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս դժգոհություն էր հայտնել, որ Անկարան միջուկային զենք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ