News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը սպառնում է տարածաշրջանում ամերիկյան շահերին «ռազմավարական աղետով եւ աղետալի ելքով», կարծում է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մակքոնելը, տեղեկացնում է AP-ը։

Իր հայտարարությունում Մակքոնելը նշել է, որ լրջորեն անհանգստացած է այդ որոշմամբ։ Նրա խոսքով՝ զորքերի դուրսբերումը թույլ կտա վերականգնել «Իսլամական պետություն» խմբավորումը եւ կուժեղացնի Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Նա նշել է, որ մտադիր է հարցը քննարկել օրենսդիրների եւ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այնինչ, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, որ նա եւ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ցանկանում են, որ Կոնգրեսը մշակի երկկուսակցական օրինագիծ՝ «չեղարկելու» համար Սիրիայից զորքերի դուրսբերումը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ դադարեցնում է առեւտրային բանակցությունները Թուրքիայի հետ եւ բարձրացնում պողպատի սակագները։ Վարչակազմը պատժամիջոցներ է մտցրել թուրք նախարարների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ