News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Միչոական նահանգում զինված անձանց դարանում հայտնվելու պատճառով սպանվել է առնվազն 13 ոստիկան, եւս 9-ը՝ վիրավորվել, փոխանցում է AP-ն:

Ոստիկանները գնում էին Էլ Ագուայե քաղաքի տներից մեկը, որ կատարեն դատական հրամանը, սակայն «նրանց վրա կրակել են մի քանի զինված քաղաքացիական անձինք»,- նշված է Միչոականի պետական անվտանգության դեպարտամենտի հայտարարության մեջ:

«Ոստիկանության վրա ոչ մի հարձակում անպատիժ չի մնա, սա վախկոտ նենգ հարձակում էր, որովհետեւ նրանք դարանակալել էին ճանապարհին»,- ասել է նահանգապետ Սիլվանո Օրեոլեսը:

Տեղական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երեւում են մայրուու մեջտեղում այրվող ավտոմեքենաները եւ գրառումներ, որոնք ակնհայտորեն մակագրել է Մեքսիկայի ամենահզոր եւ աճող թմրակարտելներից մեկը՝ Jalisco New Generation-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ