News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Լիմպոպո նահանգում եկեղեցու ճանապարհին կնոջ վրա կոկորդիլոս է հարձակվել։ Ինչպես տեղեկացնում է News24-ը, Մոքվեթե գյուղի բնակչուհին գնում էր եկեղեցի՝ ժամերգության, երկու տղամարդկանց ուղեկցությամբ։ Նրանք արդեն հատել էին գետը, երբ հանկարծ կինը գոռաց. «Օգնեցե՛ք, օգնեցե՛ք»։ Կոկորդիլոսը նրան քարշ էր տալիս դեպի գետը։

Տղամարդիկ նետվեցին օգնության, նրանցից մեկը փայտով հարվածեց կոկորդիլոսին, որպեսզի քշի նրան։ Կնոջը հասցրին տեղի հիվանդանոց՝ ոտքերի լուրջ վնասվածքներով։ Բայց նրան փրկել չհաջողվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել