News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Միջկառավարական համաշխարհային միության նստաշրջանում Թուրքիան պարտություն կրեց: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը եւս գտնվում է Բելգրադում, որտեղ մասնակցում է Միջկառավարական համաշխարհային միության հերթական նստաշրջանին։

Միքայել Մելքումյանը մանրամասներ է ներկայացրել նստռաշրջանի աշխատանքից՝ նշելով. «Մասնակից պետությունների թվում է նաեւ Թուրքիան, որը քննարկման հենց սկզբում առաջ քաշեց «Կրկնակի ստանդարտներ ահաբեկչության դեմ պայքարում» նախագիծն օրակարգում ներառելու հարցը։

«Միջկառավարական համաշխարհային միության հերթական նստաշրջանում Թուրքիան հրատապ հարցերի քննարկման ընթացքում 3 անգամ ելույթ ունեցավ, որպեսզի օրակարգ մտցնի «Կրկնակի ստանդարտներ ահաբեկչության դեմ պայքարում» նախագիծը։ Սրան զուգահեռ օրակարգում նոր նախագիծ ներառելու նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիան, որի թեման դեպի Սիրիա թուրքական ներթափանցման կանխումն էր»,-ասաց Մելքումյանը։

Մելքումյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախաձեռնությանը միացան Եգիպտոսը, Իտալիան եւ մի շարք այլ երկրներ։ Արդյունքում թուրքական պատվիրակության առաջ բերած նախագիծը, հավաքելով 4 անգամ քիչ ձայներ  (հավաքեց 150, այնինչ անհրաժեշտ էր 800), մերժվեց։

«Քանի որ քվեարկությունը բաց էր, Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, ով խորհրդարանի ղեկավարն էր, լքեց դահլիճը։

Սրանով Թուրքիան միջպառլամենտական այս մեծ հարթակում պարտություն կրեց եւ, չնայած իր էմոցիոնալ ջանքերին, համաշխարհային պառլամենտական հասարակությունը մեծ ապտակ հասցրեց այդ նախաձեռնությանը»։

Մելքումյանը հավելեց նաեւ, որ թուրքական պատվիրակության ներկայացրած նախագծին դեմ են արտահայտվել եվրոպական գրեթե բոլոր երկրները, Հայաստանը, Չինաստանը, կողմ են արտահայտվել տարածաշրջանային որոշ երկրներ, Իրաքը։ «Որոշ երկրներ, ինչպիսին օրինակ Ղազախստանն է, ձեռնպահ մնացին, որոշներն էլ, գուցե միտումնավոր, բայց չէին մասնակցում քվեարկությանը»,-նշեց Մելքումյանը։

Ըստ Մելքումյանի՝ Հայաստանի պատվիրակությունը 10 ձայնով կողմ է քվեարկել Ֆրանսիայի նախաձեռնությանը։

Սրանով Թուրքիան միջպառլամենտական այս մեծ հարթակում պարտություն կրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ