News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանին վերագրվող վրաերթին՝ նշելով, որ այս գործով անպայման պետք է քրեական գործ հարուցվի։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հետեւում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։

Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձեւով հերքվեր, բայց...

Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձեւավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, եւ այս պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ՝ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ։

Մասնավորապես, պետք է քրեական գործ հարուցվի (էլ ի՞նչ է պետք քրգործի հարուցման համար) եւ դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Սանասարյանի գործողություններին՝ ինչպես ենթադրյալ վրաերթի կապակցությամբ, այնպես էլ դրանից հետո։ Ընդ որում, երկրորդն ավելի կարեւոր է. մասնավորապես, արդյո՞ք Սանասարյանն օգտագործել է իր քաղաքական կապերը՝ վրաերթի փաստը թաքցնելու համար։ Այդ հարցի պատասխանը նաեւ պետք է գնահատականի արժանանա Սանասարյանի նկատմամբ այժմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում խափանման միջոցի հարցի կապակցությամբ։

Շատ կարեւոր է նաեւ այն, որ իշխող քաղաքական ուժի՝ լայն կապեր ու պետական մեծ աջակցություն ունեցող ներկայացուցիչը հնարավորություն չունենա իր դեմ վկայող որեւէ անպաշտպան քաղաքացու լռեցնել՝ սպառնալով քրեական կամ որեւէ այլ պատասխանատվությամբ։ Անկախ եղելությունից, այս օրինակը չպետք է նախադեպ դառնա այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի ապօրինության դեմ բողոքողն անպաշտպան է մնում։ Ուստի հայտնում եմ ենթադրաբար վրաերթի ենթարկված տղայի ընտանիքին իրավապաշտպանական, այդ թվում՝ փաստաբանական անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

ՀԳ. Ես մի բան գիտեմ. եթե անգամ մատդ մի քիչ մեծ փուշ մտնի ու գնաս հիվանդանոց, հաջորդ օրը պարտադիր քեզ կայցելի հետաքննիչը, որը, հիվանդանոցի տեղեկացման հիման վրա, նյութեր կնախապատրաստի։ Այս պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ