News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուորիքի համալսարանի, Գլազգոյի Ադամ Սմիթի բիզնես-դպրոցի եւ Լոնդոնի Ալան Թյուրինգի ինստիտուտի հետազոտողները ստեղծել են նոր ինդեքս։ Այն օգտագործում է գրքերի եւ թերթերի տվյալները՝ հետեւելու համար ազգային երջանկության մակարդակին 1820 թվականից սկսած, տեղեկացնում է Naked-Science-ը՝ հղում կատարելով Nature Human Behaviour-ին։

Նոր մեթոդը, հեղինակների կարծիքով, կարող է օգնել իշխանություններին ավելի հիմնավորված որոշումներ կայացնել քաղաքական առաջնահերթությունների առումով։ Կառավարություններն ամբողջ աշխարհում ավելի հաճախ են օգտագործում «ազգային երջանկության» մակարդակի հաշվարկման տարբեր համակարգեր, որոնք ստացվում են հարցումների արդյունքում։ Դա օգնում է գնահատել ազգային բարեկեցության վրա քաղաքականության ազդեցությունը։ Ցավոք, երկրների մեծամասնության համար տվյալները միայն 2011 թվականից են, իսկ դրանցից որոշների համար՝ 1970-ականների կեսերից։ Դա դժվարացնում է երկարաժամկետ միտումներին հետեւելը եւ թույլ չի տալիս վստահաբար պնդել որեւէ բան երջանկության պատմական պատճառների մասին։

Այս խնդիրը լուծելու համար հետազոտողների խումբը մշակել է երջանկության մակարդակի գնահատման մեթոդ՝ հիմնված տեքստերի վերլուծության վրա։ Տվյալների շտեմարանում հայտնվել է ութ միլիոն աղբյուր՝ գրքեր, ամսագրեր եւ թերթեր՝ հրապարակված վերջին 200 տարում։ Հեղինակները կարծում են, որ երջանկության մակարդակը կարելի է չափել նրանով, թե ինչ են ավելի հաճախ խոսում կամ գրում մարդիկ։ Վերլուծության համար օգտագործված հիմնական աղբյուրը եղել է «Google Գրքեր» կորպուսը։ Այդտեղից հեղինակները  վերցրել են տվյալներ առանձին բառերի օգտագործման հաճախակիության մասին երբեւէ հրատարակված բոլոր գրքերի վեց տոկոսի համար։

Մեթոդի վալիդացման կարեւոր մասը  տարբեր բառերի հուզական բեռնվածության չափումն է։ Այն հիմնվում է հոգեբանական վալենտության՝ օբյեկտի, իրադարձության կամ գործողության դրական/բացասական արժեքավորության վրա սուբյեկտի համար։ Տարբեր լեզուներով հազար բառի համար հաշվարկել են դրական եւ բացասական իմաստի համեմատական չափաբաժին։ Չափումներն անցկացրել են չորս երկրների համար՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Իտալիա։ Հետազոտական խումբը դիտարկել է նաեւ լեզվի էվոլյուցիան, որպեսզի ուշադրության առնի այն փաստը, որ որոշ բառեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց նշանակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ