News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի հաշվի վրա դրված արգելանքի մեծ մասը հանվել է:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրենքի համաձայն կենսաթոշակի վրա բռնագանձումը տարածվում է առավելագույնը 30 տոկոսի չափով:

Կենսաթոշակառու Պարգեւ Բադոյանը նշել է, որ երկու որդիները մասնակցել են Արցախի պատերազմին՝ մեկը 17 տարեկանում, մյուսը՝ 18: Նա պատմել է, որ թոռան համար ապառիկով հեռախոս է վերցրել, սակայն չի կարողացել ամբողջությամբ վճարել: ԴԱՀԿ-ն էլ ամեն ամիս թոշակի 80-90 տոկոսը բռնագանձել է: «Ամիս է եղել, ստացել եմ 8 հազար դրամ: Հիմա ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի օգնությամբ, արգելանքը թողել են միայն 30 տոկոսի վրա»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ