News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Երկրորդ նախագահն առողջական վիճակից ելնելով չի մասնակցում դատական նիստին։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ։ Քոչարյանը միաժամանակ հայտնել է, որ դեմ չէ, որպեսզի դատաքննությունը շարունակվի իր բացակայությամբ։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատախազի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը թվարկեց մի շարք խախտումներ, որոնք թույլ էին տրվել քննության ժամանակ…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Դատավորը միջնորդությունը մերժեց՝ այն չհիմնավորված համարելով…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարան ներկայացրեցին մի շարք այլ միջնորդություններ
Այս փուլում միջնորդությունները չեն սպառվել…
Քոչարյանի դեմ գործը նախաձեռնողները ձգտում են, որ դատավարությունը երկար տարիներ տեւի. փաստաբան
Գործով 800 վկա է անցնում: Սա նշանակում է, որ եթե այլ խոչընդոտներ չլինեն, միայն նրանց լսելու համար անհրաժեշտ է 5-ից մինչեւ 7 տարի…
Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի մասին միջնորդությունը քննարկելու
Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16-ին…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը պատիժ է կիրառել դահլիճում կարգը խանգարողի հանդեպ
Աննա Դանիբեկյանը պատժել է Անահիտ Հակոբյանին...
Ֆոտոռեպորտաժներ