News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի՝ բռնաճնշումներն ընդլայնելով այն բանից հետո, երբ Անկարան սկսեց Սիրիա ներխուժումը:

Թուրքական լրատվամիջոցները վկայակոչելով՝ Reuters-ը հայտնում է, որ ձերբակալվել են Սիրիային եւ Իրաքին սահմանակից Հաքարի, Յուքսեքով, Էրսիս եւ Նուսայբին քաղաքների քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ:

Նշենք, որ ԺԴԿ-ն կոչ էր արել դադարեցնել Սիրիայում գործողությունը՝ այն անվանելով «ներխուժման փորձ»: Կուսակցությունից հայտարարել էին, որ անցյալ շաբաթ՝ Սիրիայում հարձակումը սկսելուց հետո ձերբակալվել են իր 150-ից ավելի անդամներ, ներառյալ մարզային պաշտոնյաներ:

Թուրքական ոստիկանությունն անցյալ շաբաթ քրեական հետապնդում է սկսել ԺԴԿ համանախագահների դեմ՝ կապված ռազմական գործողության վերաբերյալ նրանց քննադատության հետ, քննության տակ են հայտնվել հարձակումը քննադատող համացանցային 500 գրառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ