News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես ծանոթ չեմ մի փորձի, որ ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատի թեկուզ խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես խորհրդատվական կարծիքի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար:

«Կարծես ներկայացվում էր, որ ՄԻԵԴ-ն ուսումնասիրելով հարցը կոնվենցիայի տեսանկյունից, այն վերաբերելի չէ ՀՀ օրենսդրությանը: Կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները բոլորն ինկորպորացվել են ՀՀ Սահմանադրության մեջ դեռեւս 2005-ին, կատարելագործվել են 2015-ի բարեփոխումներով: Իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ իրավունքների մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնել միջազգային ատյանների իրավական դիրքորոշումները»,-ասաց նա:

Վարդեւանյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի 17 դատավորները քննելու են, թե արդյոք ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը համապատասխանում է կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե ոչ. «Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ են, Եվրոպական  դատարանի բարձր պալատն արդեն քննության առարկա է դարձրել՝ վարույթ ընդունելով, բայց մենք ունենք կալանավորված անձ:

Այնպես չէ, որ ցանկացած հարց կարող է հայտնվել ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատում, այնպես չէ, որ ամեն դիմում վարույթ է ընդունվում, իսկ այս դիմումը վարույթ է ընդունվել:

Հիմա պատկերացրեք, որ պարզվում է, որ 300.1 հոդվածը խախտում է կոնվենցիայի իրավունքները, արդյոք դա կնշանակի զուտ խորհրդատվական կարծիք:  Ֆորմալ առումով դա կոչվում է խորհրդատվական կարծիք, բայց ինչի՞ համար է այդ գործիքը նախատեսվել. Նախատեսվել է, որպեսզի հետագա նման խախտումները կանխվեն: Որ այդ փուլում դատական մարմինները, Վճռաբեկը կամ ՍԴ-ն, դիմում ներկայացնելով ՄԻԵԴ-ին, կանխեն իրավունքների հնարավոր խախտումները»,-ընդգծեց Քոչարյանի պաշտպանը:

Նա նաեւ հավելեց, որ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ՄԻԵԴ-ը կորոշի, որ խախտում չկա, Վարդեւանյանը պատասխանեց. «Այդ դեպքում՝ մանրամասն կուսումնասիրենք եւ դրանից հետո կներկայացնենք: Բայց եթե խախտում առհասարակ որպես այդպիսին չի լինում, այդ ժամանակ վարույթ որպես կանոն չեն ընդունվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել (17 դատավորից բաղկացած)՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար:

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունը որդեգրել է գործելաոճ, որ լայքի համար կարող են մարդուն գործից հեռացնել. Վահե Եփրիկյան
Ամենաչնչին հնարավորության դեպքում գործի է դրվում քննչական մարմինների ռեպրեսիվ լծակը եւ անձինք հայտնվում են կալանավայրերում…
Ռոբերտ Քոչարյանի հետապնդման մեկուկես տարում մի քանի առասպելներ ջարդուփշուր եղան. Վիկտոր Սողոմոնյան
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով, այս ընթացքում 3 կարեւոր առասպելներ ջարդուփշուր եղան...
Ռուբեն Հակոբյանը՝ Ռոբերտ Քաոչարյանի կալանքի մասին. Հայաստանում տեղի է ունենում քաղաքական վենդետա
Ատելություն եւ անհանդուրժողականություն է ծնում 2016-ի իրադարձությունների հետաքննության հարցով խորհրդարանական հանձնաժողովը…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին
Արամ Վարդեւանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատախազի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը թվարկեց մի շարք խախտումներ, որոնք թույլ էին տրվել քննության ժամանակ…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Դատավորը միջնորդությունը մերժեց՝ այն չհիմնավորված համարելով…