News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատան դիմաց եւ դատապարտում ենք ԱՄՆ ղեկավարության եւ կառավարության կողմից քրդերին թուրքական թնդանոթների դեմ միայնակ թողնելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Եթե 100 տարի առաջ թուրքական իշխանությունը վերացրեց 1.5 միլիոն հայերի, եւ դա մարսվեց միջազգային հանրության կողմից, այսօր նույնը կատարվում է քրդերի նկատմամբ եւ կրկին անտեսվում է միջազգային հանրության կողմից։  Այսօր գերտերությունները, ելնելով իրենց շահերից, իրենց նավթային եւ զենք վաճառելու շահերից, անտեսում են խնդիրը, բայց թափվում է անմեղ քրդերի արյունը։ Ուստի մենք դատապարտում ենք գերտերություններին եւ հատկապես ԱՄՆ–ին, որ հովանավորում էր քրդերին եւ հորդորում էր առաջ գնալ ԻՊ-ի իսլամիստների դեմ կռվելու, բայց այսօր միայնակ են թողել քրդերին թուրքական թնդանոթների դեմ։ Թուրքիան 2 տարի առաջ կարողացավ գրավել քրդական Աֆրին քաղաքը կրկին գերտերությունների թողտվությամբ։ Այժմ էլ դատապարտում են, բայց գործնական որեւէ քայլ չկա։ Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը»,–նշեց նա։

Կնյազ Հասանովը նաեւ նշեց՝ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են աշխարհի երեսից վերցնել քուրդ ժողովրդին. «Ամեն տեղ, ուր քրդեր կան, ագրեսիա է կազմակերպվում։ Մենք եկել ենք դատապարտելու քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանությունը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին  բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։

Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝  թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ