News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ի՞նչ է կարճաժամկետ վարկը եւ ինչ առավելություն ունենք դրանք: Սրա վերաբերյալ հաղորդագրություն է տարածել «Մոգո» ընկերությունը:

Ի՞նչ է կարճաժամկետ վարկը

Կարճաժամկետ վարկերը այն վարկերն են, որոնք տրամադրվում են 14-30 օր ժամկետով, (ՀԻՄԱ վարկատեսակը) որից հետո հաճախորդը կամ իր ցանկությամբ մարում է վարկը, կամ ընտրում է երկարաձգելու ուղղին։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ առավելություններ ունեն կարճաժամկետ  վարկերը

Արագ վարկերը հարմար են ստաբիլ եկամուտ ունեցող մարդկանց համար, չէ՞ որ ի սկզբանե կարճաժամկետ օնլայն վարկերը ստեղծվել են որպես հեշտ եւ արագ միջոց մինչեւ աշխատավարձը առաջացած ծախսերը հոգալու համար։ Մեծամասամբ տրամադրվող առաջին վարկերը լիովին անվճար են լինում, (ինչպես ՀԻՄԱ վարկատեսակը) ինչը նշանակում է, որ դուք առաջիկա 30 օրվա ընթացքում վարկը մարելու դեպքում վերադարձնում եք նույն գումարը ինչ եւ վերցրել էիք։  Հաշվի առեք, որ առաջարկվող գումարը լինում է մոտավորապես մինչեւ 300 000 ՀՀ դրամ, այսինքն սա կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու  համար է միայն լավ։

Պատկերացրեք օրինակ՝․ որքան, որ հարմար է տանից մոտակայքում գտնվող աշխատավայր տաքսիով արագ հասնելը,  նույնքան անհարմար է եւ ոչ խելամիտ օգտվել տաքսի ծառայությունից ինչ-որ հեռավոր երկիր մեկնելու համար։ Չէ՞ որ դա կլինի սարսափելի թանկ եւ հոգնեցուցիչ։ Նույնն էլ վարկերի դեպքում է՝ երբեք մի օգտագործեք կարճաժամկետ վարկերը երկարաժամկետ նպատակներ լուծելու համար, քանի որ այդ նպատակով կան այլ վարկատեսակներ ավելի հարմար տոկոսադրույքով։ 

Օնլայն վարկերի առավելությունները

Այսօր կյանքը դարձել է ավելի դինամիկ եւ ամենաթանկ ռեսուրսը դարձել է ժամանակը։ Հետեւաբար, ամենակարեւորը ժամանակը խնայելն է։ Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օնլայն վարկերը կարճատեւ ֆինանսական խնդիրները լուծելու, թերեւս ամենատարածված եւ արագ միջոցն են։ Առավելությունը այն է, որ 24/7 աշխատում են, դուք լրացնում եք հայտը օնլայն, հաջորդ օրը մոտենում եք կրպակ (ՀԻՄԱ վարկատեսակի դեպքում) կամ մասնաճյուղ եւ նույն օրը ստանում եք վարկը։ Մեկ անգամ դառնալով կազմակերպության հաճախորդը դուք հերթական անգամ դիմելիս կարող եք ստանալ ավելի բարձր սահմանաչափով վարկ։ Օնլայն տիրությում կրկնվող վարկ ձեւակերպելը դառնում է բավականին հեշտ, այս գործընթացը հաճախորդը անում է, առանց նոր պայմանագիր կնքելու։ Հաճախ կազմակերպությունները իրենք են  ուղարկում վերջնական հաստատված նոր սահմանաչափ իրենց հաճախորդներին։

Ի՞նչ հավելյալ միջնորդավճարներ են մտնում վարկի փաստացի տոկոսադրույքի մեջ։ Օրինակ՝․ սպասարկման վճար, տրամադրման վճար։ Պարտադիր հարկավոր է հարցնել, արդյո՞ք վարկային կազմակերպությունը, ՈՒՎԿ-ն կամ բանկը գանձում է հավելյալ վճարներ, եթե այո՝ ապա որո՞նք են դրանք եւ որքա՞ն։

Ինչպե՞ս կարող եք երկարաձգել ձեր վարկը։

Շատ  վարկային կազմակերպություններ հաշվի առնելով այն, որ այսօր մարդիկ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց վարկային պատմությունը չտուժի, տրամադրում են վարկի մարման ժամկետը երկարաձգելու հնարավորություն։ Ի դեպ ՀԻՄԱ վարկատեսակում, առաջին վարկի համար՝6, իսկ կրկնվող վարկի համար 3 ամիս երկարաձգելուց հետո ֆինանսական պարտավորությունը բաժանվում է 6 հավասար մասերի, ՈՒՎԿ-ի կողմից առանց հավելյալ տոկոսներ հաշվեգրելու եւ հաճախորդը ստանում է հնարավորություն սպասարկել վարկը անվճար։

Ֆինանսական կազմակերպությունների համար այս վարկատեսակը շատ ռիսկային է, չէ որ հաճախորդը ստանում է վարկը առանց գրավի, առանց երաշխավորի, առանց ավելորդ թղթաբանության, սա է պատճառը, որ այս վարկատեսակների դեպքում տոկոսադրույքը բավականին բարձր է, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի նման հեշտությամբ եւ արագությամբ տրամադրել վարկը։

Մոտեցեք մեծ պատասխանատվությամբ վարկավորման գործընթացին, թող վարկը ծռայի ձեր օգտին, ոչ թե հակառակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ