News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրը, պետական կառավարման սեկտորի փոփոխությունները, տնտեսության զարգացման գլոբալ ծրագրերի բացակայությունն անհամատեղելի են տնտեսական հեղափոխության հետ, որը հռչակել են իշխանությունները։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների  կենտրոնի նախագահ  Իշխան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ գործարարության ակտիվության, քաղաքացիների գնողունակության մակարդակի անկումը վկայում է բիզնեսի ոլորտում փոփոխությունների համապատասխան մթնոլորտի բացակայության մասին։ «Այս ֆոնին բնակչությունը դրական ակնկալիքներ ունի, բայց դինամիկան դեպի անկում է գնում, ինչը սպառնում է ապագայում կայուն աճին»,- նշել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կազմել է 6,5 տոկոս, ինչն առաջին հայացքից կարելի է գնահատել որպես դրական երեւույթ, բայց եթե վերլուծենք աճի տեմպերը, ապա դրանք 2,4 տոկոսով ցածր են անցած տարվա ցուցանիշներից։ »Գյուղատնտեսությունում աճի տեմպերի անկումը կազմել է 12,9 տոկոս, շինարարությունում՝ 8,8 տոկոս, արտահանման մեջ՝ 20 տոկոս, ներմուծման մեջ՝ ավելի քան 33 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 7 տոկոս։ Բացի այդ, ուղղակի ներդրումների նվազումը կազմել է 16 տոկոս, այն դեպքում, երբ այդ ֆոնին վատթարացել են նաեւ առեւտրային հաշվեկշռի ցուցանիշները, ինչն այն բանի արդյունքն է, որ մենք ավելի շատ ներմուծում, քան արտահանում ենք։ Մոտավորապես 5 անգամ ավելացել է նաեւ փողերի արտահոսքը»,- ավելացրել է նա։

Իշխան Կարապետյանը նշել է, որ իշխանությունների հայտարարած պետական բյուջե հարկային մուտքերի 24,5 տոկոսով մեծացմանը նպաստել են ապրանքների որոշ տեսակների ակցիզային հարկի մեծացումը, ավտոմեքենաների վաճառքից մաքսատուրքերի հաշվին մուտքերը, ինչպես նաեւ հարկային վարչարարության խստացումը: «Բյուջե հարկային մուտքերի 80 տոկոսը ապահովում են տնտեսվարող սուբյեկտները, մնացյալ 20 տոկոսը՝ 90 հազար ընկերությունները: Ընդ որում՝ այս 90 հազարին ներկայացվում են նույն պահանջները, ինչ մնացյալ հազարին: Փոքր եւ միջին բիզնեսն ավելի շատ մտածում է վարչարարության, քան այն մասին, թե ինչպես զարգանա: Համապատասխան ներդրումային կլիմայի ձեւավորմանը խոչընդոտում են նաեւ արտասահմանյան ընկերությունների հետ ծագող խնդիրները, ինչպիսին են Հարավկովկասյան երկաթուղին, «Վեոլիա ջուրը» եւ այլն»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ