News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր՝ հոկտեմբերի 15-ին, բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին։

Նախքան հանձնելը քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի խմբագիր Լիաննա Մհոյանը ներկայացրեց նամակի բովանդակությունը։

«Հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը, ոգեւորված գերտերությունների համաձայնությունով, հարձակվեց Սիրիայի քրդաբնակ տարածքների վրա։ Թուրքիան, օգտագործելով ժամանակից ռազմական տեխնիկան եւ օդուժը,  առաջացնում է մեծ ավերածություններ, պատճառում հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ»,–նշված էր նամակում։

Նամակում քրդական համայնքի ներկայացուցիչները դատապարտում են ԱՄՆ–ի քաղաքականությունը քրդերի հանդեպ եւ նրանց միայն թողելը թուրքերի դեմ։ Նրանք կոչ են անում ԱՄՆ–ին բարի կամք դրսեւորել եւ կասեցնել Թուրքիայի ագրեսիան քուրդ ժողովրդի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին  բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։

Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝  թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ