News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն: Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեւանում կրկին ողջունելով իր գործընկերոջը՝ Փաշինյանը նկատեց, որ, հավանաբար, Վրաստանում նկատել են, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երկկողմ հարաբերությունները զարգանում են հատուկ ջերմությամբ, կողմերին հուզող հարցերի շուրջ վստահելի ու անկեղծ երկխոսությամբ:

«Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ իմ առաջին արտասահմանյան այցը կայացավ Վրաստանում: Մեր շփումների դինամիկան եւ ներկայիս այցը խոսում է այն մասին, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր կարեւոր բանակցություններ են կայացել, կողմերը կրկին հաստատել են հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանք զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր:

«Մեր օրակարգն այնքան հագեցած է, որ մեկ հանդիպման շրջանակում բոլոր հարցերն անհնար է քննարկել»,- հաստատեց վարչապետը: Կողմերը նշել են երկարատեւ դադարից հետո միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին եւ համաձայնությունների շուտափույթ իրականացման հույս հայտնել:

Փաշինյանը նաեւ նշեց նիստին զուգահեռ բիզնես ֆորումի անցկացման կարեւորության մասին, ինչը եւս նոր հեռանկարներ կստեղծի առեւտրատնտեսական հարաբերությունների համար: Քննարկված հարցերի թվում են՝ տրանսպորտ, էներգետիկա, դրանց դերը տարածաշրջանային անվտանգության գործում: Կողմերն անդրադարձել են նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցերին:

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացումը պետք է ընթանա առանց արտաքին ազդեցության:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները: «Կարծում ենք՝ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ դրույթների հիման վրա: Հաստատեցինք, որ յուրաքանչյուր հակամարտություն եզակի է, եւ լուծումները պետք է բխեն դրանց բովանդակությունից: Հաստատեցինք նաեւ զգայուն հարցերի նկատմամբ կշռված մոտեցումը»,- ընդգծեց Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ