News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատական բարեփոխման փաթեթում պարունակվող առաջարկների ճնշող մեծամասնությունը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին եւ նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ չոտնձգելով դատական իշխանության անկախության դեմ: Այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության մեջ:

Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ օրինագծի մեջ մտցված Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ վաղաժամ թոշակավորվելու առաջարկը դատապարտելի չէ, միայն եթե այն խիստ կամավոր է եւ չի խոչընդոտում Սահմանադրական դատարանի արդյունավետ գործառնությանը:

Հայաստանի կառավարությունը բարեփոխումը պատրաստելիս գործել է պատասխանատվությամբ եւ կշռադատված, ցուցադրել է երկխոսության պատրաստակամություն բոլոր զրուցակիցների հետ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Վերջում նշվում է, որ դատական համակարգում արագ եւ նկատելի փոփոխությունների վերաբերյալ հանրային ինդրանքի համատեքստում նոր կառավարությունը սկսել է իշխանության այս թեւի քննադատական վերլուծություն: Նրա սկզբնական նպատակն էր ստուգման արտակարգ ընթացակարգերի անցկացումը, որպեսզի ստուգվեր գոյություն ունեցող դատավորների պիտանիությունը: 

Հետագայում կառավարությունը ձեռնպահ մնաց «համառ» մոտեցումից եւ երկխոսություն հաստատեց հայ հանրության եւ իր միջազգային գործընկերների հետ: Այդ երկխոսության հետեւանքով նրանք հրաժարվեցին բարեփոխման վերաբերյալ առավել արմատական առաջարկների մեծ մասից, եւ կառավարությունը մշակեց ավելի անհատական լուծումներ: Վենետիկի հանձնաժողովը ողջունում է այս մոտեցումը եւ կառավարությանն առաջարկում ապագա բարեփոխումները շարունակել նույն ոգով եւ պատրաստակամությամբ: 

Սակայն առաջարկվող բարեփոխման մեկ ուղղություն առանձնացված է. վաղաժամ թոշակի անցնելու սխեման, որն առաջարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների համար, որոնք նշանակվել են ցմահ մինչեւ 2015 թվականի Սահմանադրության ընդունումը: Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ կարեւոր է հարգել դատական ապարատի կայունությունը, եւ որ անթույլատրելի է, եթե Սահմանադրական դատարանի կազմն ամեն անգամ փոխվում է, երբ իշխանության է գալիս նոր կառավարություն: Սակայն, փորձագետների եզրակացության համաձայն, եթե թոշակի անցնելն իսկապես կամավոր է մնում եւ չի խոչընդոտում դատարանի արդյունավետ գործառնությանը, առաջարկվող սխեման միջազգային ստանդարտների տեսակետից անցանկալի չէ:

Վենետիկի հանձնաժողովը խնդրում է ներկայացնել այլ պարզաբանումներ եւ բարելավումներ, իսկ հատկապես Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ