News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել 9-ամյա երեխայի հետ կապված միջադեպը։

«Մոտ մի ամիս առաջ մի դեպք պատահեց, որը ես հիմա կներկայացնեմ, ցույց կտամ, թե որտեղ եւ ինչպես է այդ ամեն ինչը եղել։ Սա այդ «դալան» կոչվածն է, որտեղ չես կարող ավելի մեծ արագություն ունենալ, քան 5 կամ 10 արագությունը։ Մեքենան հասել է այստեղ , երեխան, որը շատ լավ երեխա էր, ուղղակի չգիտեմ՝ ինչի են իրեն օգտագործում։ Այս քարից թռիչք է արել դեպի իմ կողապատ։ Ինձ թվաց՝ կատու է, շատ դանդաղ մոտեցա ու տեղի ունեցավ այդ անսպասելի միջադեպը»,–նշեց նա։

Դավիթ Սանասարյանը նշժեց՝ ցանկացել է շտապօգնություն կանչել, սակայն երեխան խնդրել է մորը զանգահարել. . «Միանգամից մեքենան կանգնեցրել եմ, մոտեցել եմ, տարածքում մարդիկ կային, իրենք էլ են մոտեցել, երեխային օգնություն ենք ցուցաբերել, ուզեցի շտապօգնություն կանչել, երեխան լացելով ձեռքս բռնեց ու ասաց՝ խնդրում եմ, շտապօգնություն մի կանչեք։ Իրեն ասացի՝ կա՞ որեւէ հեռախոսահամար, որով ես խոսեմ հարազատի հետ։ Նա տվեց մոր հեռախոսահամարը, անունը Ալինա էր, զանգահարել եմ, ներկայացրել եմ, ասել եմ, որ չանհանգստանան՝ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է։ Ներկաները փորձեցին երեխայի ոտքը շարժել, երեխան ասաց՝ մի քիչ ցավում է, ոտնաթաթն էր։ Հարեւանները ջուր բերեցին, խմեց, երեխայի ուսուցչուհին եկավ, երեխային սկսեց նախատել՝ քեզ ասել եմ, որ ուշադիր լինես եւ այլն, մենք ասացինք՝ երեխային մի նախատիր, դրա ժամանակը չէ»։

Նրա փոխանցմամբ՝ ականատեսներ կան, որոնք նշել են՝ վրաերթ տեղի չի ունեցել . «Ականատեսները մոտեցան, ասացին՝ տեսել  ենք, որ վրաերթ տեղի չի ունեցել։ Հետո եկավ մայրը ու ներկայացրեց, որ թե մեքենայի մեջ իրեն էի սպասում։ Ես մոր հետ գնացի հիվանդանոց, հիվանդանոց մտնելուց առաջ մոր հետ մի տղամարդ էր, ով ասաց՝ եղբա՛յր, բան չի եղել, հանկարծ ոստիկանություն չկանչեք, ես ասացի՝ խնդիր չունեմ, որովհետեւ ես բան չեմ արել, ես ականատես եմ եղել, դիպչել է իմ մեքենային, բայց դա չի նշանակում, որ ես վրաերթի եմ ենթարկել։ Եթե վրաերթ լիներ, ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, պատկերացրեք, եթե երեխայի ոտքին՝ ինչ տեղի կունենա։ Ես մինչեւ մեքենան կանգնեցրի իրենք արդեն հասել էին հիվանդանոց։ Մի բժիշկ էր եղել, նա առաջարկեց, որ պետք է ռենտգեն ստուգում անցնի, այդ ստուգումից հետո բժիշկը ասաց՝ ոչինչ չկա, ոչ մի կոտրվածք չկա, առաջարկում եմ՝ գիպս դնենք, որ մի շաբաթ երեխան ոտքը գետնին չդնի, որ շուտ լավանա։ Գիպս դրեցին, ու բոլորն էլ ուրախ գնացին, երեխային՝ Ալեքսին, ասացի դե կապի մեջ կլինենք»։

Սանասարյանը նշեց՝ հաջորդ օրը զանգահարել եւ ասել են, որ երեխպան գիշերն անհանգիստ է եղել, առաջարկել են իրենց հետ գալ հիվանդանոց. «Հաջորդ օրն առավոտյան զանգում ու մունաթ են գալիս՝ երեխան գիշերը խնդիր է ունեցել, միզել է եւ այլն, ամուսնուս հետ գնում եմ հիվանդանոց, գալի՞ս եք մեզ հետ, ես էլ ասացի՝ իհարկե, գալիս եմ։ Բժիշկն ասաց՝ ամեն ինչ նորմալ է, պարզվեց, որ երեխան ավելի փոքր տարիքում խնդիր է ունեցել գլխի հետ կապված։

Հետո բժիշկը խորհուրդ տվեց, որ ամեն դեպքում մի հատ էլ վիրաբույժը նայի։ Վիրաբույժը նայել է, նորից ռենտգեն են արել, նորից ոչ մի խնդիր չկար»։

Նա վստահեցնում է՝ չի ազդել բժիշկների վրա, չի էլ համոզել, որ ոստիկանություն չդիմեն. «Ինձ ներկայացնում են, որ ես բժիշկների վրա ազդել եմ, որ ոստիկանություն չդիմեն, կատարյալ սուտ է դա, նման բան տեղի չի ունեցել։ Ես ամեն օր կապի մեջ եմ եղել, զանգել եմ՝ Ալեքսի որպիսությունն եմ հարցրել։

Հետո ասացին, որ երեխան փոքր տարիքում խնդիր է ունեցել, մի հատ է տանենք գլխի ստուգում անցկացնենք։ Մայրն ասաց, եթե ծանոթ բժիշկ ունեմ, իրենց ասեմ։ Հաջորդ օրն ասացին՝ մենակ 100 հազար դրամ պետք է, որ երեխայի ուսուցիչները գան տուն կամ ուսուցչին տանեմ։ Հետո արդեն այլ ծախսերի համար գումարներ, եւ այլն։ Այն պահին, երբ իրենք ինձնից սկսեցին փող ուզել, սկզբից դա ոչ թե շորթման փորձ էր, այլ ակնարկեցին, որ լրատվամիջոցները հետաքրքրվում են։ Ես խնդրեցի, որ տան լրագրողների համար, ես ինքս խոսեմ, իրենք չտվեցին հեռախոսահամարները։ Հետո երբ ես ասացի՝ որեւիցե գումար չեմ տալու, իրենք էլ ասացին՝ լրատվամիջոցներին կտանք, եթե չես տալու։ Ես էլ իրենց ասել եմ՝ հանգիստ կարող եք լրատվամիջոցներին տալ, ես վախենալու բան չունեմ։ Ես ասել եմ՝ խնդիր չունեմ ոստիկանության հետ, որովհետեւ ես մեղավոր չեմ եղել»։

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել մի երեխայի եւ արել է հնարավոր ամեն ինչ, որ վրաերթը չգրանցվի ոստիկանությունում: Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեխայի մայրը պնդում էր՝ Սանասարյանը վրաերթի է ենթարկել իր 9-ամյա երեխային: Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան էջում գրել էր, որ ցավում է, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ