News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ իրենց շահերից բխելով հայտարարում են, որ Ադրբեջան տարածքային ամբողջականությունը պաշտպանվի, բայց որն է այդ տարածքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Մի մասն ասում է դա ներառում է միայն այսօրվա գործող սահմանները, մի մասը ներառում է 7 շրջանները, իսկ մի մասն էլ ներառում է նաեւ Արցախը, իսկ Ադրբեջանն էլ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Մենք այսօր չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը՝ ի դեմս իր ղեկավարության, նման հարց բարձրաձայնի»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանը նկատեց, որ պատերազմի տարիներին Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարցականի տակ էր, լինել-չլինելու հարց էր, եւ բնական է, որ Արցախի ժողովուրդը սկսեց լռեցնել այն կրակակետերը, որոնք սպառնում էին իր անվտանգությանը:

Նրա խոսքով, այդ տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, ընդունում էին բանաձեւեր, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էր հարձակողական գործողությունները: «Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին, երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը եւ պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն:

Մենք ժամանակին խնդիր էինք դրել ազատագրել Աղդամի կրակակետերը, որտեղից գրադով հարվածում էին Ստեփանակերտին: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը դեմ գնաց մեր այդ որոշմանը:

Երբ մենք սկսել էինք հարձակողական օպերացիան, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լուր ուղարկեց, որ հեռու մնանք այդ օպերացիայից: ԼՂՀ քազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ աազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Մենք սկսեցինք այդ օպերացիան հուլիսի 3-ին, եւ գիշերը ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին, որ դադարեցնենք այդ օպերացիան: Մենք չդադարեցրինք եւ ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ համարյա ամեն օր մեզ հորդորում էին, հրամաններ էին իջեցնում ՀՀ իշխանության կողմից, որ րոպե առաջ պետք է լքենք Աղդամի տարածքը: Ես կտրուկ դեմ եմ եղել եւ չեմ կատարել այդ հրամանը: Դրանից մեկ շաբաթ անց հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը եւ ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես կոշտ պատասխան եմ տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ