News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ավելի լավ է ինձ տանեն 10-15 տարով դատեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին այդպիսի հայհոյանքներ գրեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ նշելով. «Ես դեռեւս հունվարի 28-ին Եռաբլուրում ասեմ եմ, որ առնվազն ծիծաղելի է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել սահմանադրական կարգի տապալման մեջ:

«Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել, ՀՀ-ի երկրորդ նախագահը, եղել է շարժման ակունքներում: Եթե կա հանցագործություն, ես դեմ չեմ մարդուն դատելուն: Չի կարելի ասել, որ գեներալ Բալասանյանը գեներալ է, իր համար կարմիր լույս գոյություն չունի: Բայց 2008-ին քրեական օրենսգրքում չի եղել այն հոդվածը, որով հիմա Քոչարյանին մեղադրում են: Նիկոլ Փաշինյանը եւ ուժային կառույցները Քոչարյանին ձերբակալել են մեկ պատճառով՝ ոչնչացնել բոլորին, բոլոր արժեքները: Քոչարյանով դա չի ավարտվել, մենք տեսանք ձերբակալված գեներալներ: Վիտալի Բալասանյանին Երեւանում  պետք է փռեին ասֆալտին: Մարտի 1-ի մասին հենց բարձրաձայնում եմ, ինձ ծանուցագիր են ուղարկում: Հիմա էլ լսում եմ, որ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ինչ-որ հարազատների են փնտրում: Չգիտեմ, որքանով է իրականությանը համապատասխանում»,-ասաց Բալասանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ