News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը միշտ փախել է պատասխանատվությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Երբեւէ նա իր վրա պատասխանատվություն չի վերցրել: Ասում է՝ միլիարդները տարել են, շանտաժներ են արել եւ այլն: Նա իր թերթը եւս պահել է շանտաժներով, որովհետեւ ցույց տվեք մի լրատվամիջոց, մի ստուդիա, որ ինքնաֆինանսավորմամբ է գործել: Կգա ժամանակը, ժողովուրդը կասի, թե ով 500 դոլար տվեց, որ սրա վրա գրի, հազար դոլար տվեց, որ նրա վրա գրի, որ էն մի նյութը հանի»,-ասաց նա;

Բալասանյանը նաեւ հավելեց, որ ՀՀ իշխանությունը ոչնչացնում է բոլորին. «Ուզում եմ հարց տալ այսօրվա իշխանություններին. մեր ազգը մի քանի հազար տարի ապրել է, ով է այն թագավորը, հրամանատարը, այն գեներալը, այն ուսուցիչը, մշակույթի աշխատողը, նախագահը, նախարարը, որին պետք է օրինակ բերենք: Հիմա կարդում են իմ մասին գրածը, ասում են՝ էս գեներալը գեներալ չի: Որն է այն ուսուցչի, այն բժշկի, հրամանատարի կերպարը, որոնց պետք է նմանվեն մեր թոռները»,-ընդգծեց գեներալը:

Նա նաեւ Նիկոլ Փաշինյանին համեմատեց Հիտլերի հետ՝ նշելով. «Գերմանիայում տարեցների հետ խոսում էի, ասացին՝ էն ժամանակ չկար մեկը, որ ասեր՝ Հիտլերը մեզ տանում է կործանման: Հիմա ով ասի, եթե ոչ ես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ