News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի  նոր համագործակցությունը. հիմնադրամը  գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է և ավելի արդյունավետ է դարձնում մեր գործընկերությունը: Մասնավորապես, բոլոր վճարումները հիմնականում կկատարվեն մեր էլեկտրոնային POS-երի միջոցով: Պետք է նշեմ, որ մենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով POS-երն ենք սպասարկում և ուրախ ենք առցանց տիրույթում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության համար: Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը՝ մենք մեր ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք համահայկական հիմնադրամի համատեղ հաշվին, որտեղ ձևավորված միջոցների տնօրինումը իրականացվում է համատեղ համաձայնությամբ: Ուրախալի է նաև, որ իրականացվելիք ծրագրերը նոր կայքի միջոցով կլինեն ավելի թափանցիկ, ավելի կառավարելի: Նաև մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ բարեգործություն են անում, իսկ մեր «Visa Բարերար» քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում հաճախորդը ավտոմատ դառնում է բարերար: Հաճախորդը որևէ լրացուցիչ գումար չի վճարում, այլ գործարքի համար վճարում է այնքան, որքան պետք է վճարվի տվյալ ապրանքի կամ ծառայության դիմաց, իսկ մենք արդեն մեր եկամուտներից որոշակի մաս փոխանցում ենք համահայկական հիմնադրամի մեր համատեղ հաշվին, որի միջոցով հետագայում իրականացվում են ծրագրեր: Սա մի նախաձեռնություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարեգործ դառնալ»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի բիզնես գործառույթների համակարգման գծով տեղակալ Արսեն Մելքոնյանը: 

«Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին: Համատեղ համագործակցության արդյունքում մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական «Visa Բարերար» քարտը, որի շնորհիվ ձևավորված միջոցներով իրականացրել ենք բարեգործական մի շարք ծրագրեր: Այժմ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Visa, Mastercard, American Express և ARCA քարտերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ցանկացած նվիրատվություն կատարելու դեպքում Բանկը իր ստացած եկամուտներից գումար կփոխանցի «Visa Բարերար»-ի հատուկ հաշվեհամարին: Հույս ունեմ, որ այս ձևաչափով ևս մենք կկարողանանք բավականաչափ միջոցներ կուտակել և իրականացնել բարեգործական մի շարք ծրագրեր»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ համատեղ թողարկելով Հայաստանում առաջին բարեգործական՝ «Visa Բարերար» քարտը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Ամենաշատ