News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին Դավիթ Սանասարյանի կողմից (ՊՎԾ ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 9–ամյա երեխայի հետ կապված ԲԿ–ն ոստիկանություն չի ահազանգել, քանի որ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ երեխայի մայրը հիվանդանոցում հայտարարել է, որ որդին բակում խաղալիս ոլորել է ոտքը։

«Մեր ամբուլատոր քարտում մայրը գրել է, որ բակում խաղալիս երեխան ոտքը ոլորել է, մենք ռենտգեն հետազոտություն ենք արել, որևէ խնդիր չենք հայտնաբերել, ասել ենք, քանի որ երեխան փոքր տարիքի է, նրան տեղափոխեք  Ծերեթելիի մանկական հիվանդանոց»,–ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք էր ստացել երեխան, չպե՞տք է իրենք այդ մասին ահազանգեին ոստիկանություն, Գրիգորյանն արձագանքեց.

«Որպես վնասվածք չի գրանցվել, եթե կոտրվածք լիներ, անկախ ամեն ինչից կհայտնեինք»։

Նշենք, որ ոստիկանությունից ևս հաստատել էին, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից NEWS.am–ին հայտնեցին, որ 9–ամյա երեխան իրենց մոտ բուժօգնության է դիմել սեպտեմբերի 13–ին։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ տեղեկացրեց, որ երեխային առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ենթարկել են ռենտգեն հետազոտության և բուժօգնություն ցուցաբերել.

«Երեխայի մոտ ախտորոշվել է էպիֆիզիոլիզ  աճման զոնայի վնասումով, գիպս է դրվել և գնացել են»,–ասաց նա։

Դերձյանի խոսքով՝  երեխան հիվանդանցում ասել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում։

«Մենք ոստիկանությանը հայտնել ենք դեպքի մասին, այնտեղ որպես կենցաղային տրավմա են գրանցել»,– ասաց Դերձյանը։

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Մինչդեռ՝ վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ։

Երեխայի մոր պատմածով՝ «Արմենիա» ԲԿ–ում բուժքույրերն են իրեն համոզել, որ վրաերթը ներկայացնի որպես կենցաղային վնասվածք։

«Քույրերն են ինձ հանգիստ չէին տալիս, ասում էին՝ գրեք, որ ավտովթար չի եղել, որ բակում է ոլորվել»,– analitik.am-ին հայտնել է տուժածի մայրը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։

Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայրը) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

Հավելենք, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝  տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ