News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս, կարևորում ենք Համալսարանում կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը և այս գործընթացում Համալսարանի բոլոր շահառուների ներգրավվածությունն ու համախմբվածությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, հայտարարություն են տարածել ՀՊՏՀ շուրջ 1500 ուսանողներ։

Հայտարարության մեջ ասվոած է. «Հանուն կրթության որակի բարձրացման և բարեփոխումների անկասելի ընթացքի՝ մենք հավաստում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության և դասախոսական կազմի շուրջ և մեր աջակցությունն ենք հայտնում բարեփոխումների դժվարին, սակայն հույժ կարևոր գործին։

Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին։ Նա իր կանացի իմաստնությամբ, էներգետիկայով և մարդկանց առաջնորդելու բնատուր խարիզմայով ունակ է համալսարանն առաջնորդել որակական առաջընթացի ուղիով։

Վստահ ենք, որ մեր անմիջական ներգրավվածությամբ կկերտենք այն համալսարանը, որի աշխատակիցը, ուսանողը և շրջանավարտը լինելը մեծ պատիվ կլինի յուրաքանչյուրի համար: Մենք պատրաստ ենք մեր ավանդն ունենալ այս գաղափարի իրագործման համար:       

Կոչ ենք անում Համալսարանի բոլոր շահառուներին, ովքեր կարևորում են բարեփոխումների ընթացքը, միավորվել գաղափարի շուրջ և իր լուման ներդնել համալսարանի ղեկավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին»։

Տպել
Ամենաշատ