News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանն ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդում եւ նոր պաշտոնում կզբաղվի հրատարակության թվային ձեւափոխմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հրատարակության հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի գծով տնօրեն Դմիտրի Օզմանը:

Դավիթ Յանը հայտարարել է, որ առաջարկն իրեն ուրախացրել է: «Ժամանակակից մեդիան փոխվում է թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան, տեղեկատվության փոխանցման նոր ալիքներ, տվյալների մշակման եւ վիզուալացման միջոցներ, կոնտենտի առաքման մոդելներ են հայտնվում: Ուրախ եմ ընդունել Forbes Russia-ի տնօրենների խորհրդում ընդգրկվելու առաջարկը, կմասնակցեմ նոր ծրագրերի եւ ձեւաչափերի մշակմանը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք այդքան կարեւոր են իրապես հաջողված բիզնեսի համար»,- նրա խոսքը մեջբերում է Forbes Russia-ն: 

Այդ պաշտոնին Դավիթ Յանը փոխարինել է Արմանժան Բայթասովին: Forbes Russia-ի սեփականատեր եւ տնօրենների խորհրդի անդամ Մագոմեդ Մուսաեւը շնորհակալություն է հայտնել: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Դավիթին առաջարկս ընդունելու համար: Վստահ եմ, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում նրա գիտելիքներն ու գլոբալ ձեռնարկատիրոջ նրա հաջող փորձը հզոր ազդակ կհաղորդեն Forbes Russia-ի զարգացմանը»,- ասել է նա:  

Forbes Russia-ի տնօրենների խորհրդի նախագահը Mail.ru Group-ի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Գրիշինն է: Forbes Russia-ի տնօրենների խորհրդում 11 անդամ կա, որոնց թվում 4 անկախ տնօրեններ՝ Forbes Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, The Bell-ի եւ «Russkie norm!» վիդեոնախագծի հիմնադիր Ելիզավետա Օսետինսկայան, Sports.ru-ի գործադիր տնօրեն Դմիտրի Նավոշան, ՄՏՍ-ի նախկին նախագահ, վենչուրային ներդրող Վասիլի Սիդորովը: Խորհրդում ընկերության շահերը ներկայացնում են Forbes Russia-ի գործադիր տնօրեն Էլմար Մուրթազաեւը, Forbes Russia-ի խմբագրային տնօրեն Նիկոլայ Ուսկովը, գլխավոր խմբագիր Նիկոլայ Մազուրինն ու լրագրող Ելենա Բերեզանսկայան: Բաժնետիրոջ շահերը կներկայացնեն Դավիթ Յանը, ռազմավարության գծով կոմիտեի նախագահը, Սպուտնիկի կառավարման գործընկեր Բուլաթ Ստոլյարովն ու Մագոմեդ Մուսաեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ