News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Աշխատանքային այցով Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան,  Բաղրամյան 26-ում նրան հյուրընկալել է Հայաստանի վարչապետը։ Առանձնազրույցից հետո վարչապետները խոսեցին արդյունքերի մասին։ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները կարեւոր էին եւ հագեցած՝ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի հարցեր, տարածաշրջանային հակամարտությունները։ Հայաստանն ու Վրաստանը նաեւ մտադիր են համատեղ բիզնես ֆորում անցկացնել։

Երեւանում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Վարչապետը նրանց հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին:

Վերջին շրջանում սկանդալային հայտարարություններով աչքի ընկած գեներալ Վիտալի Բալասանյանը այսօր Ստեփանակերտում ասուլիս էր հրավիրել եւ ըստ էության պնդել իր մեղադրանքներն ուղղված Հայաստանի նոր իշխանություններին, եւ մասնավորապես վարչապետին։ Փաշինյանը, ըստ Բալասանյանի, ձախողել է արտաքին ճակատում, եւ կա նահանջ հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերություններում։ Արցախի հարցում գեներալը հայատարարեց, որ Փաշինյանը ինքնուրույն տեսլական չունի եւ ըստ էության՝ փորձում է կրկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Նա Փաշինյանին մեղադրեց նաւ դավաճանության համար։

Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, Բալասանյանը դիտարկեց այլ տեսանկյունից՝ դրանով, նա կարծում է, Փաշինյանը նաեւ փորձում է իր իշխանությունը հաստատել Արցախում։

Փաշինյանի այդ հայտարարությամբ նաեւ փակուղի է մտնում բանակցային գործընթացը, եւ քանի որ միջազգային արձագանքն էլ բացասական էր, Ստեփանակերտի վերադարձը  բանակցային սեղան այդպիսով անհնարին է դառնում։ Այստեղ Բալասանյանը սցենար է տեսնում՝ պայմանավորվածություն Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ։

Ներքին քաղաքական տրամաբանությունն էլ Բալասանյանի կարծիքով հիմնված է շանտաժների վրա, մի գործիք, որով, ըստ նրա, անթույլատրելի եւ անհնարին է  երկիր ղեկավարել։

«Սասնա ծռերի» եւ Փաշինյանի միջեւ Բալասանյանը շարունակում է հավասրաության նշան դնել, նա նույն արարքն է համարում գնդի տարածք և ռադիոտուն գրավելը։

Վիտալի Բալասանյանը հայտարարեց նաեւ, որ Արցախի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել դաշինքի կողմից, իսկ եթե ընտրվի նախագահ, ասաց՝ Փաշինյանի հետ անձնական հարաբերությունները դեր չեն խաղա, ինքը կառաջնորդվի Սահմանադրությամբ եւ միջպետական հարաբերություններով։

Մինչ Վիտալի Բալասանյանը ասուլիս էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հանդիպումները պարբերական են եւ ոչ միշտ են հրապարակային։

Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Առաջարկն արել է վարչապետը, հրամանգիրը ստորագրել է նախագահը։ Նշենք, որ Հայրապետովը, ի պաշտոնե, Փաշինյանի թիկնազորի պետն էր։

Արտաշատի N 5 դպրոցում աշակերտներ են թունավորվել, 23-ը հոսպիտալացվել են։ Պարզվել է թունավորումը սննդային է, պատճառը եղել է բուֆետում վաճառվող պիցցան, որ մատակարվում է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից։ Բացի սննդի անվտանգության աշխատակիցներից, դպրոց էին եկել նաեւ քննիչներ, հաորուցվել է քրեական գործ։ Երեխաների վիճակը գնահատվում է բավարար։

Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը փակման շեմին է. աշխատակիցները այսօր գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են Առողջապահության նախարարի որոշման դեմ, որով դադարեցվում է դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի ֆինանսավորումը։ Ցուցարարները մտահոգություն ունեն, որ այս կրճատումը վաղ թե ուշ հանգեցնելու է ամբողջ դիսպանսերի փակմանը, քանի որ արտահիվանդանոցային բաժանմունքի ֆինանսավորումը բավարար չէ կենտրոնի աշխատանքի համար։

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան։ 

Դոլարն այսօր փոքր-ինչ թանկացել է, փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոն 524 դրամ է, բրիտանական ֆունտը 602, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ