News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 17:02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Էնզել Մ.-ի (ծնված 1934 թ.) դին:

Տպել
Ամենաշատ