News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր է, ինչ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ Արցախում է։ Չնայած տեղեկություններին, որ Ազատիչն ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական վերնախավի հետ, իսկ Բակո Սահակյանն էլ երբեմն նրա զբոսանքների ուղեկիցն է, Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետաքրքրություններ առայժմ չի ցուցաբերում․ «Պասիվ հանգստի մեջ է, իսկ Ձեր ասած՝ վերնախավի ներկայացուցիչների հետ միշտ է ընկերական հանդիպումներ ունեցել»։  

Արցախի նախագահական ընտրություններում ունի՞ նախընտրած թեկնածու։ «Դեռ չի խոսում այդ մասին»։

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի ներկա եւ Հայաստանի նախկին իշխանությունները ցանկանում են Արշավիր Ղարամյանին տեսնել նախագահի պաշտոնում, բայց վերջինս կամուկացի մեջ է։ Ավելին՝ ոմանք սկսել են համոզել Բակո Սահակյանին, որ նորմալ թեկնածու չկա, ինքն առաջադրվի։ Բայց Բակո Սահակյանը մատնացույց է արել Սերժ Սարգսյանի օրինակը, ով իր չառաջադրվելու խոստումից հրաժարվեց եւ հրաժարական տվեց։ Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը 2 օրից կվերադառնա Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ
Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան գործարարի՝ նախկին եւ նույնիսկ ներկա պաշտոնյաների հետ...
«Հրապարակ». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել
Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր...
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով...
Դատարանները բոլոր իշխանությունների ժամանակ քավության նոխազ են եղել.Ալվինա Գյուլումյանը՝ դրանց ցածր վստահության մասին
Երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերի ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել…
ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան
Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում եւ բոլոր հանրային ծառայողների համար...
«Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող»
Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը...