News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 01
USD
488.58
EUR
573.93
RUB
6.32
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:

Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:

Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-իև: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել...»: Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորի:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի շուրջ այսօրվանից նոր գործընթաց է սկսվում
Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր...
«Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող եւ ոչ հրատապ նախագծերի ընդունումը
Ուստի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների...
«Հրապարակ». ԲՀԿ-ն հույսեր ունի իշխանությունից. Ծառուկյանի որդու հարսանիքը հետաձգվել է
Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու դատարանի որոշումը...
«Հրապարակ». Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ, քանի որ փաստացի պատերազմ չի հայտարարված
Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել...
Փաշինյան. Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»
«Բոլորին խնդրում եմ դա հաշվի առնել...
«Հրապարակ». Պատերազմը միավորեց. Նախկիններն ակտիվացել են
Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից...