News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության մատակարարումները Թուրքիային Սիրիայում ռազմական գործողության պատճառով, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։

«Վերջին իրադարձությունների համատեքստում Կանադան ժամանակավորապես դադարեցրել է նոր արտահանումները Թուրքիա, հիմնականում վերահսկվող ռազմական սարքավորումներ, համաձայն նախարարության տրամադրած ցուցակի»,- գրում է գործակալությունը՝ մեջբերելով ԱԳՆ հայտարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ հասցրեց Ռաս էլ Այնա եւ սիրիական մի շարք այլ քաղաքների, որոնք գտնվում են երկու երկրների սահմանին։ Ավելի ուշ հայտարարվեց գործողության վերգետնյա մասի սկսվելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ